Ռումինիայի քաղաքացիություն

Ռումինիայի քաղաքացիությունը թույլ է տալիս դառնալ Եվրոպական Միության պետության լիիրավ անդամ:

Ստանալով Ռումինիայի քաղաքացիություն՝ Դուք կարող եք ազատ տեղաշարժվել Եվրոպական Միության երկրներով: Այնուամենայնիվ, նկատի ունեցեք, որ ԵՄ երկրում (բացի Ռումինիայից) աշխատանքի տեղավորվելու համար Դուք պետք է ստանաք աշխատանքի թույլտվություն՝ համաձայն այն երկրի օրենքների, ուր ցանկանում եք մեկնել:

1991-ից մինչև 2012 թվականը Ռումինիայի քաղաքացիություն ստացել են մոտ 400 հազար Մոլդովայի բնակիչներ և տասնյակ հազարավոր ուկրաինացիներ:

Ռումինիայի քաղաքացիության մասին օրենքի 37-րդ հոդվածը նախատեսում է կրկնակի քաղաքացիություն: Հետևաբար, օրինակ, նույնիսկ Ուկրաինայի քաղաքացիների համար Ռումինիան թույլ կտա քաղաքացիություն ստանալ, իհարկե, հիմքերի առկայության դեպքում: Թեև Ուկրաինան արգելում է կրկնակի քաղաքացիությունը:

Ռումինական անձնագրով վերանում է եվրոպական պետությունների՝ Իտալիայի, Պորտուգալիայի կամ Հունաստանի և ԵՄ այլ երկրների հյուպատոսություններում հերթեր կանգնելու անհրաժեշտությունը:
Եվ գլխավորը, մոլդովացի քաղաքացիների համար դա էապես հեշտացնում է Եվրոպայով տեղաշարժվելու գործընթացը, քանի որ հայտնի է, որ, օրինակ, շենգենյան վիզաներ մոլդովացիներին առանց երկրորդ եվրոպական քաղաքացիության ընդհանրապես չեն տրամադրվում:

Ի՞նչ է անհրաժեշտ Ռումինիայի քաղաքացիություն ստանալու համար:

Ձեզ անհրաժեշտ կլինի հավաքել փաստաթղթերի փաթեթ: Ընդ որում, բոլոր փաստաթղթերը պետք է լինեն նոր նմուշի:

Մենք Ձեզ կօգնենք հավաքել Ռումինիայի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կբացատրենք ռումինական անձնագիր ստանալու կարգը:

Դիմեք մեր գործակալություն, և մենք կօգնենք Ձեզ ստանալ Ռումինիայի քաղաքացիություն առավելագույն սեղմ ժամկետներում՝ 1 տարուց մինչև 2 տարի: Բոլոր գործողությունները օրինական են և իրականացվում են Ձեր կողմից տրված լիազորագրի հիման վրա: Եվ կարևոր չէ՝ Դուք Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի, թե մեկ այլ երկրի քաղաքացի եք: Եթե Դուք ունեք Ռումինիայի քաղաքացիություն ստանալու հիմքեր, մենք կօգնենք Ձեզ: